Ռուսաստանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի պատասխանն իր առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ
ԱշխարհՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի պատասխանն իր առաջարկած անվտանգության երաշխիքների վերաբերյալ, քանի որ Մոսկվան չի կարող բավարարվել նման պատասխանով, գրում է РИА Новости-ն։
«Նրանց պատասխանը մեզ չի կարող բավարարել։ Մենք չենք ընդունի նման պատասխանը»,- ասել է Ջաբարովը։
Բացի այդ, նա նշել է, որ դրանով պետությունները գնում են ուղիղ առճակատման, ինչպես նաև ցույց են տալիս գլոբալ առճակատման իրենց պատրաստակամությունը։