Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կարևորել է նաև Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը կողմերի՝ առաջին հերթին Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերով։
Նշվում է նաև, որ կոչ է արվել թուլացնել լարվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: