Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանին
ԱշխարհՏաջիկստանը ծանր տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Ղրղզստանի հետ հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը հղումով։
Սահմանապահ ծառայության տնօրեն Ուլարբեկ Շարշեևի խոսքով՝ տաջիկական կողմն է, որ չի դադարեցնում կրակը և շարունակում է ծանր զինտեխնիկա ու անձնակազմ կենտրոնացնել սահմանին։
Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ էր արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ հրադադար հաստատել երկրների միջև սահմանին։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի, մեկ մարդ մահացել է։