Ղազախստանի նախագահը գլխավորել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը` փոխարինելով Նազարբաևին
ԱշխարհՂազախստանի իշխող «Նուր Օթանը» (Հայրենիքի լույս) ուրբաթ օրը կայացած արտահերթ համագումարում նախագահ է ընտրել երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Կուսակցության արտահերթ 21-րդ համագումարի որոշմամբ՝ «Նուր Օթան» կուսակցության նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ Տոկաևը»,- Twitter-ում գրել է Տոկաևի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ, Տոկաևի թեկնածությունն առաջարկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով գլխավորում էր վերը նշված կուսակցությունը։
«Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Էլբասի Նուրսուլթան Նազարբաևը առաջարկ է արել երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ընտրել «Նուր Օթան» կուսակցության նախագահ»,- Twitter-ում հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը։