Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունը
ԱշխարհՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ռազմական հնարավորություններ ունի Ուկրաինա ներխուժելու համար, սակայն երկրի իշխանությունները դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք հավատում, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը վերջնական որոշում է կայացրել՝ օգտագործելու իր զինված ուժերը Ուկրաինայի դեմ։ Այժմ նա, անշուշտ, ունի նման հնարավորություն », - ասել է Օսթինը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու դեպքում կարող է գրավել ուկրաինական բազմաթիվ քաղաքներ ու մեծ տարածքներ։ Նրա խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում Ղրիմ և Ուկրաինայի սահմանի երկայնքով, այդ թվում՝ Բելառուս, ինչպես նաև մեծացնում է ռազմածովային ուժերի ակտիվությունը Հյուսիսային Ատլանտյան և Միջերկրական ծովում։
Բացի այդ, ըստ Օսթինի, ԱՄՆ-ը չի բացառում, որ Մոսկվան կարող է ծայրահեղ սադրիչ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ ճանաչել [Ուկրաինայից] անջատված տարածքների անկախությունը։