ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները. Պուտին
ԱշխարհՎլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են իրենց պատասխաններում Ռուսաստանի համար կարևոր կետերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին։
«Միևնույն ժամանակ, ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ ամերիկյան և ՆԱՏՕ-ի պատասխանները հաշվի չեն առել Ռուսաստանի այնպիսի սկզբունքայինմտահոգություններ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխումը, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային սպառազինությունների համակարգեր տեղակայելուց հրաժարվելը, ինչպես նաև Եվրոպայում դաշինքի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքերին, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը»,- ասված է հաղորդագրության մեջ։