Տոկաևը խոսել է ՀԱՊԿ զորքերի` Ղազախստանում տեղակայման հետ կապված նախապայմանների մասին
ԱշխարհՌուսական իշխանությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժեր ուղարկելուց առաջ ոչ մի նախապայման չեն առաջադրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են։ Բացի այդ, Ղազախստանի ղեկավարը նշել է, որ ՀԱՊԿ կոնտինգենտը Ղազախստանում առաքելության ժամանակ «ոչ մի կրակոց չի արձակել»։
Հունվարի 19-ին բոլոր ռուս խաղաղապահները, ռազմական տեխնիկան և ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի սպառազինությունը, որոնք առաջադրանքներ էին կատարում Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության համար, վերադարձան հայրենիք։
Տոկաևը հունվարի 11-ին հայտարարել էր ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ավարտի մասին։ Նա նշել էր, որ առաքելության կրճատումը կտևի ոչ ավելի, քան տասը օր։ Միաժամանակ երկրում կավելացվի ՆԳՆ-ի և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։