Էստոնիայում հայտնել են ռուսական ինքնաթիռի կողմից սահմանը խախտելու մասին
ԱշխարհԷստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Էստոնիայի զինվորականների տվյալներով՝ շաբաթ օրը՝ հունվարի 29-ին, ռուսական ռազմաօդային ուժերի ՍՈՒ-27 ինքնաթիռը խախտել է Էստոնիայի սահմանը Վայնդլոո կղզու մոտ։ «Ինքնաթիռը Էստոնիայի օդային տարածքում գտնվել է մեկ րոպեից քիչ։ Դրան հետևել է անջատված հաղորդիչը և Էստոնիայի պետական սահմանը խախտելու պահին ռադիոկապի մեջ չի եղել Էստոնիայի օդային երթևեկության կառավարման ծառայության հետ»,- ասվում է գլխավոր շտաբի մամուլի ծառայությունում։