Կիևը հայտարարել է, որ չի ծրագրում ռազմական հարձակում Դոնբասի կամ Ղրիմի տարածքում
ԱշխարհԿիևը ռազմական հարձակում չի ծրագրում Դոնբասի կամ Ղրիմի տարածքում և հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկը և Դոնեցկը հայտարարել էին, որ Ուկրաինան տեղեկատվական սադրանք է նախապատրաստում Դոնբասում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար։ Լուգանսկի հետախուզության տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների CRUSHING SWORD կոչվող գործողությունը կիրականացվի արեւմտյան գործընկերների հետ համատեղ։ Դրա նպատակն է լինելու մոլորեցնել համաշխարհային հանրությանը և մեղադրել Ժողովրդական Հանրապետություններին և Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ։