Սորոսը կոչ է արել Չինաստանում իշխանափոխության հասնել
Աշխարհ
Ամերիկացի միլիարդատեր և Բաց հասարակության հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը Սթենֆորդի համալսարանում դասախոսության ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Չինաստանին փոխել քաղաքական ռեժիմը։ Այս մասին հաղորդվում է գործարարի Twitter-յան էջում։
Սորոսը նաեւ ասել է, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինը պետք է լքի չինական պետության ղեկավարի տեղը։ «Սա կվերացնի ամենամեծ վտանգը, որին բախվում են այսօր բաց հասարակությունները, և նրանք պետք է ամեն ինչ անեն՝ խրախուսելու Չինաստանին շարժվել ցանկալի ուղղությամբ», - ասել է միլիարդատերը:
Սորոսի խոսքով՝ Չինաստանն այժմ դարձել է «աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունը»։ Նա նշել է, որ Սի Ծինփինը, ի տարբերություն Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի (ով երկրում շուկայական բարեփոխումներ է իրականացրել), իսկապես հավատում է կոմունիզմին։
Այսպիսով, ըստ Սորոսի, չինացի ներկայիս նախագահի համար կուռքեր են կարմիր բռնակալներ Մաո Ցզե Դունը և Վլադիմիր Լենինը։
Միլիարդատերը նաև զգուշացրել է, որ Սի Ծինփինը 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերը կօգտագործի «խիստ վերահսկողության իր համակարգի քարոզչական հաղթանակի համար»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)