Հայտնի է, թե ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
ԱշխարհԹուրքիայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ինչպես գրում է minval.az-ը, հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Ադրբեջանը ընդլայնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով, ինչը տարածաշրջանում կայունությունն ապահովող հիմնական գործոններից է։
Նախարարները սկզբում ունեցել են առանձին հանդիպում, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը։