ՆԱՏՕ-ն կարող է լրացուցիչ մարտական խմբեր տեղակայել դաշինքի հարավ-արևելքում
ԱշխարհՆԱՏՕ-ն դիտարկում է դաշինքի հարավարևելյան հատվածում լրացուցիչ մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հայտարարությանը։
Հայտարարության մեջ Ստոլտենբերգը նաև ողջունել է Գերմանիա, Ռումինիա և Լեհաստան լրացուցիչ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը։
«Ես ողջունում եմ Գերմանիա, Լեհաստան և Ռումինիա լրացուցիչ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը, քայլ, որն էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի հավաքական զսպման և պաշտպանական ուժը»,- հավելել է նա։