Պուտին-Էրդողան հանդիպման հստակ ժամկետ դեռևս չկա
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումից։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հանդիպման ժամկետների տարբեր տարբերակներ, ներառյալ փետրվարի վերջը, սակայն առայժմ ստույգ ժամկետ չկա»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը թուրքական կողմին ասել է, որ Չինաստան այցից հետո կայցելի Թուրքիա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է