Պեսկովը գնահատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժման» մասին ԱՄՆ-ի հաղորդագրությունները
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով արևմտյան մամուլի հրապարակումները, թե Ռուսաստանը կեղծ տեսանյութ է պատրաստում Ուկրաինայի կողմից «հարձակման» մասին, ասել է, որ առաջին անգամը չէ, որ նման տվյալներ են հրապարակվում ԱՄՆ-ում, սակայն դրանից ոչինչ չի հետևում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սա առաջին նման խոստումը չէ։ Նախկինում նույնպես նմանօրինակ բաներ հնչել են: Բայց այդպես էլ ոչինչ չստացվեց»,- ասել է նա:
Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկություններ, թե Ռուսաստանը տեսանյութ է պատրաստում, որը կներկայացնի որպես Ուկրաինայի կողմից իր վրա «հարձակում»։