Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին
ԱշխարհԵս կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի հայտարարության ընթացքում։
Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։
«Թուրքիան պատրաստ է նաև ընդունել և հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։