Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը (լուսանկար)
Քաղաքական
Չարենցավանում այսօր` մարտի 19-ին, ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
hraparak.am կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար