Կահիրե աշխարհի գավաթ. Հարություն Մերդինյանը` նժույգ թափերի արծաթե մեդալակիր
ՍպորտՄարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում նժույգ թափերի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը։ Նրանք բոլորը դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում