ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ-ի ընդհանուր կորուստները կարող են հասնել 30-40 հազարի
Ուկրաինայում ռուսական բանակի զոհերը կարող են տատանվել 7-ից 15 հազարի միջակաքում, իսկ ընդհանուր կորուստները՝ հաշվելով վիրավորներին, անհայտ կորածներին և գերիներին, կարող են հասնել մինչև 40 հազարի։
Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հետ ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ թղթակցի՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հիմնվել է նաև ուկրաինական տվյալների վրա, ուստի «այդ հայտարարությունը, հավանաբար, չպետք է դիտարկել որպես ինչ-որ նոր, ավելի ճշգրիտ և անկախ գնահատական»։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար