ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը․ «Հրապարակ»
Հայկական ՄամուլՀրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը։ Երեկ ՔՊ խմբակցության նիստում, մեր տեղեկություններով, քննարկվել է Բեղլոյանին ՏՄՀ՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
Մեզ ասացին, որ Բեղլոյանն է նման ցանկություն հայտնել, ինչն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ պատգամավորի մանդատը դժվար թե որեւէ մեկն ինքնակամ փոխեր շարքային հանձնաժողովականի պաշտոնով։
Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետեւել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ դրանից եզրակացություններ անեք, դեռեւս որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ եւ ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու եւ փորձագետ է եղել»: