Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» «Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ» «Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ» «Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ» 

Բացառել ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային և ռազմական օժանդակությունը Ադրբեջանին. ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏ

Քաղաքական

Տևական ժամանակահատված է, ինչ Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը աշխատում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից զրկելու, ինչպես նաև Թուրքիային ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու ուղղություններով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Ասվածը ենթադրում է բազմավեկտոր աշխատանք` սկսած համայնքային համախմբումից մինչև Կոնգրեսի մի քանի հանձնաժողովների, պետական և պաշտպանության դեպարտամենտների հետ հարաբերություններ և այլն։ Խնդիրն ավելի է բարդանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու պարագայում։

2020թ․ Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, ի դեմս «Բայրակթար» անօդաչուների առանձին դետալների և F-16 կործանիչների, ամերիկյան օրենսդրության կոպիտ խախտում է այն առումով, որ ԱՄՆ ոլորտային օրենսդրության համապատասխան՝ ԱՄՆ ռազմական արտադրանքը չի կարող կիրառվել երրորդ երկրի կողմից և հատկապես չի կարող կիրառվել թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Այս և պատերազմական հանցագործությունների տարրեր պարունակող բազմաթիվ այլ հանգամանքներ վկայակոչելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկարատև աշխատանք է իրականացրել ռազմական օժանդակությանն ու զենքի վաճառքին վերաբերող ադրբեջանա-թուրքական նկրտումները ԱՄՆ Կոնգրեսում ձախողելու ուղղությամբ։ Հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի սկզբին առավել քան 50 կոնգրեսականից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին և Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտներից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Մարտի սկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակը հրապարակել էր զեկույց՝ արձանագրելով, որ  ԱՄՆ պետական և պաշտպանության դեպարտամենտները 2014-2020թթ. հաշվի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության ազդեցությունը երկու երկրների միջև հավասարակշռությունը չխախտելու համատեքստում։ Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել նաև Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև համոզված չեն եղել, որ տրամադրվող օժանդակությունը չի օգտագործվի ընդդեմ Հայաստանի։

Այս և սրանց նախորդող բազմաթիվ այլ զարգացումներ, որոնցից, օրինակ, ամիսներ առաջ 2020թ․ պատերազմի ընթացքում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության մասով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության առումով բավական անբարենպաստ իրավիճակ են ստեղծել, որից երեկ դժգոհել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջինս CNNturk-ի եթերում հայտարարել է, որ հայկական և հունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների և արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Հարկ է նշել, որ Թուրքիային և Ադրբեջանին վաճառվող/տրամադրվող ամերիկյան ռազմական արտադրանքի վրա արգելանք դնելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝   ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հասնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառմանը և «907-րդ հոդվածի» պահանջների վերականգնմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ ռազմական տեխնոլոգիաների առևտրի դադարեցմանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարել
Ամենադիտված