Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօրվա հանրահավաքին
Քաղաքական«Սերժ Սարգսյանը մասնակցելու է հանրահավաքին: Մասնակցելու է, որպես կազմակերպիչ ուժերի ղեկավար: Մասնակցելու է, ոչ միայն Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև, որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է ինչ է կատարվում: Պատկերացրեք ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար, այլ նաև անձամբ մասնակցում է հանրահավաքին». Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Հայելի ակումբ»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Վերջին անգամ նման օրհասական պահ է եղել, երբ հանդիպել էին ՀՀ երեք նախագահները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ընդգծեց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նաև հավելեց, որ հանրահավաքը կազմակերպել են ընդդիմադիր դաշինքները, բայց այն կուսակցական պատկանելիություն չունի:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար