«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ) Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) 

Իմ նպատակներից մեկն էր. Մալխաս Ամոյան

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:

Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ-ն, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, մարզիկների ընկերներն ու հարազատները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 7 մարզիկով 4 մեդալ նվաճելն ու թիմային 5-րդ տեղը զբաղեցնելը բավականին գոհացնող արդյունք է. «Շատ ուրախալի է հատկապես Մալխաս Ամոյանի՝ նոր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը: Մյուս ըմբիշներն էլ լավ մասնակցեցին: Մալխասը բարձրացել է օլիմպիական քաշ և առանց մրցումների մասնակցելու, հենց առաջին փորձից դարձել է Եվրոպայի չեմպիոն: Շատ գովելի է: Սա լուրջ հայտ է՝ այդ քաշային կարգում աշխարհի առաջատարը դառնալու համար»:

Ամփոփելով Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը խոստովանել է՝ շատ բարդ ճանապարհ է անցել այս տիտղոսը նվաճելու համար. «Սա իմ նպատակներից մեկն էր: Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս չեմպիոնությունը, որը շատ սպասված էր ինձ համար։ Փառք Աստծո, ստացվեց։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու եզդի ազգերին, ովքեր միշտ իմ կողքին են եղել։ Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ այն, ինչ Ամոյանը կատարում է գորգում, ապացուցում է, որ ինքը շատ բարձր կարգ ունեցող ըմբիշ է և շատ լուրջ հաջողությունների հասնելու հավակնություններ ունի: Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ այժմ պետք է ամեն ինչ անել աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու և արժանի մասնակցություն ունենալու համար. «Հավաքականի կազմում ունենք ըմբիշներ, ովքեր վնասվածքներ ունեն: Նրանք պետք է շարունակեն վերականգնումը, իսկ մյուս տղաները՝ փորձեն հիմնավորվել նոր քաշային կարգերում: Գնում ենք դեպի աշխարհի առաջնություն: Պետք է լավագույնս պատրաստվենք»: Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իմ Հայաստան, իմ ապագա». Ամերիաբանկը համախմբել է մրցույթի հաղթող ուսանողներին (տեսանյութ) Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է «Բալիկ ծնվելու՞ է մեր ընտանիքում»․ Արամեի որդին մայրիկից եղբայր է «պատվիրել»․ (տեսանյութ)ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանի Խուզեստան նահանգում մի քանի թիրախներ են խոցվելՅամալը բացահայտել է ծննդյան իր գլխավոր ցանկությունը՝ ԱԱ-ի կիսաեզրափակչից առաջԲրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցըԻնը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան ՀովհաննիսյանըԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբըԱնժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել ենՈղբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժԾովախեցգետին ուտելուց հետո կինը կորցրել է ազդրի և հետույքի մի մասըՎահագն Խաչատուրյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Հայաստանի աջակցման համարՈւկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում«Ձեր տղաներին մեծ բարև փոխանցեք». Պուտին Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասինAl Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրելՈ՞վ կնվաճի աշխարհի առաջնության գավաթը․ կիսաեզրափակչի մասնակիցների գնահատականներըAl-Monitor. Իրաքի վարչապետը պլանավորում է հանդիպել Ռուբիոյի և Հեգսեթի հետԳազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Մասնագետը նշել է ցերեկային քնի լավագույն ժամերըԴավիթ Ղազինյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Արմլուր»Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման մտադրության մասինՀայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)
Ամենադիտված