ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է Իսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանը Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ռուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում են Ռուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական» Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները Զգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումները ՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսի Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանին Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը 

Կրքեր Սյունիքում․ ամեն մեկն ուզում է «վերեւներում» ցույց տալ, որ «ռուլիտ անողն» ինքն է. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած պատերազմի սպառնալիքը շարունակում է կախված մնալ Հայաստանի եւ Արցախի գլխին, ինչի մասին անցած շաբաթ կառավարության նիստում ահազանգեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դա չի խանգարում, որ իշխանությունը սեւեռվի համայնքները զավթելու գործի վրա։ Այսօր ՔՊ-ական սյունեցի պատգամավորներն ու կուսակցության վարչության անդամներից մի քանիսն այցելելու են Սյունիքի մարզ, մասնավորապես, լինելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Քաջարանում։

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցի նպատակը կուսակցական ակտիվի հետ հանդիպումն է, կուսակցական աշխատանքները եւ մասնավորապես աշնանը մարզում սպասվող ՏԻՄ ընտրությունները։ Բանն այն է, որ Քաջարանում եւ Սիսիանում լրանում է համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, եւ ՔՊ-ական ակտիվն ամիսներ առաջ լծվել է այդ համայնքները նվաճելու գործին, աշխատանքի բաժանում է կատարել, մարզային ակտիվին մոբիլիզացրել, որ այս համայնքները չարժանանան Գորիսի, Կապանի եւ Սյունիքի մյուս համայնքների ճակատագրին։

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Սյունիքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններում իշխանությունները խայտառակ ֆիասկո գրանցեցին, բացառությամբ Տեղ համայնքի, որտեղ հաղթեց այն ժամանակվա գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին։ Խոշորացված բոլոր համայնքներում ՔՊ-ական թեկնածուները պարտություն կրեցին։ Հիմա հերթը Սիսիանինն ու Քաջարանինն է։

Ընդ որում, վերջինիս համայնքապետ՝ ընդդիմադիր Մանվել Փարամազյանի նկատմամբ իշխանությունները տեւական ժամանակ է՝ քրեական հետապնդում են իրականացնում, իսկ Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին փոխարինեցին Արմեն Հակոբջանյանով, որը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Հենց նրան էլ դիտարկում են համայնքի ղեկավարի թեկնածու՝ Հակոբջանյանը սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։

Ըստ լուրերի՝ Քաջարանում էլ ՔՊ-ն դիտարկում է Գառնիկ Պետրոսյանի թեկնածությունը, որը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն էր, իսկ հիմա օգնում է նորանշանակ Ռոբերտ Ղուկասյանին։ Կհաջողի՞ արդյոք իշխանությունն այս անգամ Սյունիքում, ցույց կտա ժամանակը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ կուսակցական մարզային կառույցում տիրող խժդժությունները լավատեսություն չեն հաղորդում։

Սյունիքի ՔՊ-ականների շրջանում, պարզվում է՝ լարված մթնոլորտ է, դիրքային պայքար, հատկապես սյունեցի կուսակցականներից յուրաքանչյուրն ուզում է ամրապնդել իր դիրքերը եւ «վերեւներում» ցույց տալ, որ մարզում «ռուլիտ անողն» ինքն է։

Այսօրվա հանդիպման նախաձեռնողը՝ այսպես կոչված, «քավորը», պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ Կապանի ՔՊ-ական պարտված թեկնածուն, ով, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի սանիկը եւ սիրելին լինելու շնորհիվ «պռախոդ» է ստացել։

Մինչ այդ մարզային «տասովկաներն» իրականացրել է նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, սակայն վերջերս ազատվելով պաշտոնից՝ տեղափոխվել է ԶՊՄԿ՝ դառնալով խորհրդի անդամ։ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի վստահելի անձանցից է եղել, սակայն իրավիճակը փոխվել է վերջերս։

Մեզ ասացին՝ Դավիթ Դանիելյանն Արայիկ Հարությունյանի միջոցով կարողացել է վերջինիս հետին պլան մղել եւ ինքն առաջին պլան գալ։ Արայիկ Հարությունյանն էլ ամեն ինչ անում է, որ սանիկին՝ Դանիելյանին, ՔՊ վարչություն մտցնի, սրանով է պայմանավորված նաեւ Դանիելյանի ակտիվությունը։ Իսկ ՔՊ վարչության ընտրությունները սարերի ետեւում չեն։

Իհարկե, մյուս պատգամավորները դիմադրում են, օրինակ, Արմեն Խաչատրյանը շարունակում է «կառավարել» Գորիսը, անգամ հանցավոր խումբ է հովանավորում, Կարեն Համբարձումյանը՝ Կապանը։ Ի դեպ, Խաչատրյանն ամեն ինչ անում էր նաեւ, որ մարզպետարանում իր մարդն ունենար՝ ի դեմս փոխմարզպետ Կարո Ավանեսյանի, սակայն վարչապետի որոշմամբ երեկ Ավանեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մենք օրերս գրել էինք, որ փոխմարզպետի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա հարուցված՝ ոչ պատշաճ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։ Իսկ երեկ փոխմարզպետը գնացել է աշխատանքի եւ իմացել, որ ազատվել է աշխատանքից։ Ե վ չնայած ներթիմային խժդժություններին, Նիկոլ Փաշինյանը գտել է ՏԻՄ ընտրություններում բոլորին համախմբելու՝ մեկ նպատակի ծառայեցնելու ճանապարհը․ ինչպես Վեդիի ընտրություններից առաջ սպառնաց Արարատի մարզպետին, որ Գարիկ Սարգսյանի ձախողման դեպքում Սեդրակ Թեւոնյանը կզրկվի մարզպետի պաշտոնից, նույնը կանի նաեւ այստեղ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա էԻսրայելը հավանություն է տվել Գազայի հատվածում 250 օտարերկրյա զինծառայողի տեղակայմանըՆոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԷստոնիայումՌուբիո. ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղում ենՌուբիոն Իրանի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ, ծիծաղելի և անիրատեսական»Վաղ առավոտից Գեղարքունիքի մարզում շարունակվում են ձնամաքրման աշխատանքներըԶգուշացում․ կեղծ SMS-ներ են տարածվում Ճանապարհային ոստիկանության անունից․ քաղաքացիներին հորդորում ենք չբացել հղումներըՌԴ հարվածներից հետո Ուկրաինայում 600 հազար մարդ մնացել է առանց լույսիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի նավթավերամշակման գործարանինՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքըԻրանի ԱԳ նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ աճող բացասական վերաբերմունքինՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՌուսաստանում արջերի հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, մեկ ուրիշը՝ վիրավորվելԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կնվազիԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավորԼույս չի լինի. հասցեներԻնչ իրավիճակ է ԼարսումԹրամփը վերջին ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի համար «հսկայական հետքայլ» է անվանել Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի․ 114 մարդ վիրավորվել է Ամստերդամում 200 հազար մարդ է դուրս եկել ցույցի՝ ընդդեմ Իսրայելի նկատմամբ Նիդերլանդների քաղաքականության Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ — Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին․ նա ձերբակալվել է Ինչպես հաջողություն բերել ձեր տուն 2027 թվականին՝ Կարմիր կրակե այծի տարում Նորալուսին Կարիճում՝ նոյեմբերի 9-ին. Ինչ պետք է թողնի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը Ինչպես զարդարել ձեր տունը Կարմիր կրակե այծի` 2027 թվականի համար Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Ամենադիտված