Վթար Աբովյան քաղաքում․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գուրգեն Վ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 50-ամյա Վահան Պ․-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Կարապետ Մ․-ի վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վահան Պ․-ն և Կարապետ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է