«Քո սերն ինձ միշտ ուժ է տվել, վստահություն է ներշնչել»․ Տաթեւիկ Ադումյան
Ժամանց
Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Դերասանուհին կրում է հետաքրքիր նախշերով զգեստ, որը համադրել է կապույտ երանգի բարձրակրունկների, լայնեզր գլխարկի, արեւային ակնոցի հետ։ Տաթեւիկն արձակել է մազերը։ Ջերմ կադրին կից դերասանուհին գրել է․
«Մայրական սերն անզուգական է, գեղեցիկ, անկեղծ է ամենից առավել… Այն չի ճանաչում սահմաններ…
Մամ ջան, հեռավորությունը մեզ չի հեռացրել։ Քո սերն ինձ միշտ ուժ է տվել, վստահություն է ներշնչել։
Իմ ողջ էությամբ, իմ գոյությամբ, իմ երազանքներով ... ամեն ինչով և ամեն ինչի համար քեզ եմ պարտական, մամ ջան»։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար