Եկատերինա Ստրիժենովան հերքել է Հայաստան տեղափոխվելու մասին լուրերը
ԱյլՀեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան, ով ամուսնու՝ դերասան եւ պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովի հետ Հայաստանում է, հերքել է իր` Ռուսաստանից հեռանալու մասին հրապարակումները։
Իր Telegram-ալիքում նա քննադատել է նման հոդվածներ հրապարակող ԶԼՄ-ներին։
««Թռել է Երևան» և «Ռուսաստանից փախել է»` սրանք երկու մեծ տարբերություններ են, և յուրաքանչյուրը, ով որոշել է սենսացիա անել դրանից, լավ գիտի իր մանիպուլյացիայի մասին։ Այսպիսով, ձեր ներկայացրած տեղեկությունը առաջացրեց «նա Ռուսաստանի թշնամին է» և «հայրենիքի դավաճան» արձագանքը, ինչը հաստատված է Տելեգրամի իմ էջում, դատարանի համար բոլոր սքրինշոթները պահպանված են: Դուք վտանգի ենթարկեցիք իմ աշխատանքը Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, որտեղ ես գրանցված եմ Եսենինի «Կանայք» պիեսի աֆիշայում ապրիլի 7,8,27,28,29-ին և Բանակի թատրոնում, որտեղ գրանցված եմ ապրիլի 9-ին «Տիկին մեկ օր» ներկայացման աֆիշայում:
Դուք քանդում եք վստահությունը իմ հանդեպ՝ որպես պատասխանատու աշխատակցի, 1-ին ալիքի 28 տարվա փորձով հաղորդավարուհու ...»,- գրել է նա` եզրափակելով. «Եվ վերջինը՝ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այլ անձնագիր չունեմ»։