«Իմ հիմնական մտահոգությունը հայրիկիս առողջությունն ու կյանքն է». Ֆիլիպ Կիրկորով
ԱյլՖիլիպ Կիրկորովը մեկնաբանել է հոր հոսպիտալացման լուրը. 89-ամյա Բեդրոս Կիրկորովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։
«Մի քանի օր առաջ կորոնավիրուսի բարդության ֆոնին հայրս սրտի անբավարարություն ուներ: Այժմ նրա կյանքի համար պայքարում են Վիշնեւսկու ինստիտուտի պրոֆեսոր Ամիրան Շոթաեւիչ Ռեւիշվիլիի ձեռքերը։ Մեծ Պահքն է, ես աղոթում եմ եւ հավատում եմ, որ հայրս ոտքի կկանգնի։
Հիմա սա է իմ գլխավոր մտահոգությունը՝ հայրիկիս առողջությունն ու կյանքը։ Ես հավատում եմ, որ նա կապաքինվի։ Եվ նա ամենակարեւոր տեղը կզբաղեցնի դահլիճում իմ տարեդարձին` ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին:
Այս երկար սպասված համերգը կնվիրեմ երկրպագուներիս։ Ապրի հայրը, պայքարում է: Տեր, ես կցանկանայի ապրել մինչեւ 90 տարեկան: Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողներին ասել է Ֆիլիպ Կիրկորովը: