Կարո՞ղ է առաջիկայում էլ Արցախում հայերեն խոսելը, մայիսի 9-ը կամ սեպտեմբերի 2-ը նշելը համարեք սպառնալիք. Շարմազանով
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արա, դուք էս ի՞նչ տեսակ եք:
Քիչ է դուք Արցախ չեք գնում, մի հատ էլ ուրիշի Արցախ գնալն եք սպառնալիք համարում արցախահայության անվտանգության համար։
Իսկ կարո՞ղ է առաջիկայում էլ Արցախում հայերեն խոսելը, մայիսի 9-ը կամ սեպտեմբերի 2-ը նշելը համարեք սպառնալիք։
Քիչ է մնում ասեք Արցախում ապրելը սպառնալիք է արցախահայության անվտանգությանը, ուստի «կառուցողական» գործընկերոջ հետ հայերին Արցախից տեղահանելու որոշում ունենք՝ հերոսաբար «փրկելով» 120.000 մարդու կյանք։
Չէ որ «ձեզանից շատ ոչ մի իշխանություն Արցախի համար բան չունի արած»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է