Ջենիֆեր Լոուրենսը առաջին անգամ զբոսնել է առաջնեկի հետ
ԺամանցՓետրվարին հայտնի դարձավ, որ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ մայր է դարձել։ Սեռը և փոքրիկի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը դերասանուհին դեռ գաղտնիք է պահում։ Սակայն նախօրեին նրան տեսել են մանկասայլակով զբոսնելիս։
Ջենիֆերը զբոսնում էր ամուսնու՝ Կուկ Մարոնիի հետ։ Նրանք միասին շատ երջանիկ տեսք ունեին, հայտնում է պապարացին, նրանց կողքին են եղել նաև Կուկի ծնողները։ Հնարավոր է՝ վերջիններս եկել են երիտասարդ ծնողներին օգնելու:
Հիշեցնենք, որ Ջենիֆերն ու Կուկը սկսել են հանդիպել 2018 թվականին, իսկ 2019 թվականի հոկտեմբերին զույգն ամուսնացել է։ Entertainment Tonight-ին տված հարցազրույցում Լոուրենսը հայտարարել է. «Դե, նա պարզապես լավագույն մարդն է, ում ես երբևէ հանդիպել եմ»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է