ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել է Արթուր Վանեցյանին
Քաղաքական
Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն այցելել է արդեն երրորդ օրն անընդմեջ Ազատության հրապարակում գտնվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
«Մեզ միացավ Արա Այվազյանը»,֊գրել է Արթուր Վանեցյանն ու հրապարակել լուսանկար։
Նշենք,որ Արթուր Վանեցյանը անժամկետ քաղաքական գործողությունների մասին է հայտարարել,նշել,որ Ազատության հրապարակից տուն չի գնալու և ժամանակն է քայլեր ձեռնարկել հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության։
Նշենք,որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2021֊ի մայիսին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է