Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից 

Հայաստանի դիրքորոշումից շատ–շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան

Քաղաքական

Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, և եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել, այս մասին Երևանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Իմ ժամանակ չի եղել։ Եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես կհիշեցնեմ դեկտեմբերի 3-ին և ապրիլի 13-ին և այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում է մեր ազգային և պետական շահերին»,– ասաց նա։ 

Նախկին նախարարը հիշեցրել է, որ երբ ինքը ստանձնել է ԱԳ նախարարի պաշտոնը, այդ ժամանակ ասել է, որ դիվանագիտությունը չի հանձնվել և ինքը վստահ էր, որ «դիվանագիտության միջոցով կարող ենք մեր մեջքն ուղղել և ապահովել մեր ազգային պետական շահերը»։

«Հիմա չեմ ուզում գնահատական տալ, բայց ինձ թվում է, որ բավական աշխատանք էր տարվել և որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»,– ասաց նա։

Արա Այվազյանը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ հեռտորաբանությունն ու թիրախավորումն այլ է եղել և չի կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում։

«Բայց եթե վերլուծենք, պատերազմով չի ավարտվել գործընթացը, եթե տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ապա հասկանում ենք, որ այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և սա ոչ միայն Հայաստան–Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, և կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ–շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում։ Ես փորձեցի հասկացնել ձեզ»,– ասաց նա։  

Պատասխանելով Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ հարցին, նախկին պաշտոնյան ասել է․«Պետք չի սև ու սպիտակի միջև փորձել ընտրություն անել։ Ես վստահ եմ, որ դիվանագիտության միջոցով, նույնիսկ այս ծանր իրավիճակում, իսկապես շատ ծանր իրավիճակ է, վստահ եմ՝ եթե խելամիտ քայլեր ձեռնարկենք, և ոչ թե պարտվածի հոգեբանությամբ, մենք կարող ենք նվազագույնը ապահովել։ Մենք ունենք ռեսուրսներ, նախկին արտգործնախարարներ, որ շատ մեծ փորձ ունեն, կարծում եմ, որ հիմա մենք պետք է ի մի բերենք ամբողջ պետական և ազգային ներուժը»։

Արա Այվազյանը նաև նշեց, որ համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև զորքերի հայելային հետքաշման մասին կառավարության վարած քաղաքականության հետ: 

«Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին նախնական խոսակցություններ կային, իսկ երբ հնչեց զորքերի հայելային հետքաշման մասին հայտարություն, ժամեր անց հրաժարական տվեցի», - ասել է Այվազյանը՝ հավելելով, որ «որոշ հարցերի շուրջ վարչապետի հետ համաձայն չէր»:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանն արտգործնախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում
Ամենադիտված