Մարիա Շարապովան երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել
Սպորտ
Ռուս թենիսիստուհի Մարիյա Շարապովան իր սոցիալական կայքերում հայտնել է, որ առաջին անգամ մայր է դառնալու։
Մարիան իր ինստագրամյան հարթակում տեղադրել է լուսանկար, որտեղ երևում է նրա արդեն մեծացած որովայն: Լուսանկարին կից նա գրել է. «Թանկարժեք սկզբնաբան․ ծննդյան ժամանակ երկուսի փոխարեն տորթ ուտելը միշտ եղել է իմ ցանկությունը»։
Երկրպագուները շտապել են շնորհավորել ասելով, որ նրանց երջանկացրել է այդ լուրը։
Հիշեցնենք, որ թենիսիստուհին դեռ 2020 թվականին նշանվել էր բրիտանացի բիզնեսմենի հետ, սակայն ամուսնության արարողություն դեռ տեղի չի ունեցել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում