Ջոնի Դեպը դատարանում պատմել է նախկին կնոջ տարօրինակությունների մասին
Ժամանց
Նախօրեին դերասան Ջոնի Դեպը դատարանում ելույթ է ունեցել ընդդեմ նախկին կնոջ, նա պատմել է մանրամասները այն մասին, թե ինչու է հայց ներկայացրել ընդդեմ կնոջ և ինչ է եղել իրականում։
«Իմ նպատակը մեկն է ՝ ճշմարտությունը․ սկզբում դու մոխրոտիկն էիր, այժմ դարձար Կվազիմոդոն․ ես այստեղ եմ իմ երեխաների համար և անունս վերականգնելու համար»,- նշել է դերասանը։
Իր հետագա ելույթում նա նաև նշել է, որ ի սկզբանե ամեն բան չափազանց լավ էր որպեզի իրականություն լիներ․ ըստ Դեպի՝ նրա նախկին կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը, նրան ամեն երեկո գինի էր տալիս և հանում էր դերասանի կոշիկները: Մի օր սակայն դերասանը ինքնուրույն է հանել կոշիկները, ինչի պատճառով Էմբերը գրեթե ընկել է հիստերիայի մեջ: Այդ օրվանից դերասանը սկսել է տարօրինակություններ նկատել դերասանուհու մեջ։
«Ես երբեք ոչ մի կնոջ վրա ձեռք չէի բարձրացնի»,- ասել է Դեպը։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին