Ձերբակալվել է Ռիհաննայի սիրելին` ռեփեր ASAP Rocky-ն
Այլ
Ռեփեր ASAP Rocky-ն (իսկական անունը՝ Ռաքիմ Մայերս) ձերբակալվել է Լոս Անջելեսում՝ հրաձգության միջադեպին մասնակցության համար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի օդանավակայանում անմիջապես Բարբադոսից ժամանելուն պես, որտեղ նա հանգստանում էր իր սիրելիի՝ երգչուհի Ռիհաննայի հետ։
Նշվում է, որ Մայերսը հետաքննվում է 2021 թվականի նոյեմբերից՝ հարձակման միջադեպից հետո։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին