Էֆթանազիայի նախապատրաստվող Ալեն Դելոնը հրաժեշտ է տվել երկրպագուներին
Ժամանց
Համաշխարհային կինոաստղ Ալեն Դելոնը, ով այժմ ապրում է Շվեյցարիայում, որտեղ օրինականացված է կամավոր մահը, ինչպես հայտնի է, ցանկանում է դիմել էֆթանազիայի։ Նա հրաժեշտի խոսքով դիմել է իր երկրպագուներին։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին սիրո և աջակցության համար և հույս հայտնել, որ արժանի օրինակ կդառնա ապագա սերունդների համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել ու աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում հաղթանակների ու պարտությունների մեջ։ Շնորհակալություն։ Ձեր Ալեն Դելոն»,- նրա խոսքերը մեջբերում է իսպանական Marca-ն։
Ցնցված երկրպագուները չեն հավատացել այս լուրերին, քանի որ նրանց համար Դելոնը միշտ անձնավորել է անվախ հերոսի, ով սովոր էր կռվել մինչև վերջ, գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Դելոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ 80-ականների սեքս֊սիմվոլը վերապրել է երկու ինսուլտ և ուղեղի արյունազեղում։ Դերասանը հազիվ էր շարժվում և գտնվում էր հոգեբանորեն շատ ճնշված վիճակում։ Նա վստահեցնում էր, որ չի կարող լիարժեք ապրել։
Իսկ անցյալ տարի մահացավ Ալեն Դելոնի կինը՝ Նատալի Դելոնը, քաղցկեղից։ Կինը չէր կարող էվթանազիայի դիմել, քանի որ Ֆրանսիայում այս ընթացակարգն արգելված է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Դելոնը խնդրել է որդուն «օգնել իրեն մահանալ»։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին