Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը չեն կարողանում երեխա ունենալ
ԱյլՀեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը դեռևս չի կարողանում երեխա ունենալ, չնայած այն հանգամանքին, որ նա և իր սիրելին՝ Թրևիս Բարքերը, արտամարմնային բեղմնավորում են անցնում։ Այս մասին նա խոսել է Hulu-ում Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի շոուի նոր սերիայում։
«Այս հորմոնալ դեղամիջոցներն ինձ իսկապես դեպրեսիայի մեջ են գցել: Ես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար, բայց այս հորմոնները շատ ուժեղ են ազդում իմ ֆիզիկական և էմոցիոնալ վիճակի վրա»,- խոստովանել է Քարդաշյանը։
Նա հավելել է, որ իր համար դժվար է կարդալ իր հղիության մասին առցանց մեկնաբանությունները։ Նրա կարծիքով` մարդիկ չպետք է գրեն այդ մասին՝ չիմանալով ողջ իրականությունը։ Նա և Բարքերը պարբերաբար այցելում են բժշկի, սակայն կանխատեսումները դեռևս հիասթափեցնող են։