Կիևում կքանդեն «Ժողովուրդների բարեկամություն» հուշարձանը
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Կիևում կքանդեն «Ժողովուրդների բարեկամություն» հուշարձանը։ 8 մետրանոց բրոնզե քանդակը տեղադրվել է Կիևի հենց կենտրոնում 1981 թվականին և խորհրդանշում է ռուսների և ուկրաինացիների առանձնահատուկ բարեկամությունը։
«Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ իր վերաբերմունքը նշանավորեց խաղաղ ուկրաինացիների դաժան սպանություններով, մեր քաղաքների ու ավանների ավերմամբ, մեր պետականությունը ոչնչացնելու ցանկությամբ։ Այսպես կոչված «Ժողովուրդների բարեկամության» 8 մետրանոց մետաղը կհեռացվի Կիևի կենտրոնից»,- գրել է Կլիչկոն։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է