Սոլովյովը հայտնել է, թե ով է իր դեմ մահափորձի պատվիրատուն
ԱշխարհԵրկուշաբթի՝ ապրիլի 25-ին, ԱԴԾ-ն հայտարարեց հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանությունը ծրագրած «նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության» անդամների ձերբակալության մասին։ Առաջադրանքը, իբր, տվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Ինքը՝ Սոլովյովը, ասել է, որ իրեն ցանկացել է հեռացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հեռուստահաղորդավարի խոսքով՝ ուկրաինացի առաջնորդն իր ամենամոտ ընկերների շրջանում դժգոհել է իրենից։ «Խնդրել է ինձնով զբաղվեն»,- ընդգծել է Սոլովյովը։
Լրագրողը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստան են ուղարկվել ուկրաինական հատուկ ծառայություններում ներգրավված «տարբեր քաղաքացիներ»։ Զելենսկու նման խնդրանքի պատճառն, ըստ Սոլովյովի, այն է, որ Ուկրաինայի նախագահին դուր չի գալիս այն, ինչ իր մասին խոսում է հեռուստահաղորդավարը։
Արդյունքում Սոլովյովը զգուշացրել է, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, ապա դրա համար կարող են մեղադրել Ուկրաինայի ղեկավարին։ Այս տեղեկությունը հաղորդավարը հայտնել է Соловьев.Live-ի համարներից մեկում։