«Բայրաքթարները» փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի շրջանին
ԱշխարհՌԴ Կուրսկի շրջանի Բորովսկոե գյուղի բնակիչը, որտեղ երկուշաբթի օրը երկու Բայրաքթար ՏԲ2 անօդաչու թռչող սարք են խոցել, լրագրողներին է ցույց տվել դրանց բեկորները։
Ավելի վաղ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ երկուշաբթի ժամը 4.15-ին Բորովսկոյե գյուղում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, զոհեր և ավերածություններ չկան։ Տարածաշրջանի վարչակազմում օպերատիվ հանդիպման ժամանակ Ստարովոյտը հայտարարել է ահաբեկչական վտանգի դեղին մակարդակի երկարաձգման մասին:
«Вести-Курск» հեռուստաալիքը հայտնել է, որ նկարահանող խումբն այցելել է դեպքի վայր։