Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ է ծրագրվել
ԱշխարհՄոսկվայում կալանավորված նեոնացիստները, բացի լրագրող Վլադիմիր Սոլովյովից, քննարկում էին նաեւ «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի եւ «Ռոսիա սեգոդնյա»-ի եւ ՌՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության հնարավորությունը, այս մասին ասվում է ԱԴԾ-ի հրապարակախ օպերատիվ տեսագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննարկվել են քարոզչություն իրականացնող մարդկանց՝ Սոլովյովի, Կիսելյովի, Սկաբեեւայի, Պոպովի, Քեոսայանի, Սիմոնյանի սպանությունները»,- ասել է խոստովանական ցուցմունքներ տված անձանցից մեկը:
ԱԴԾ-ն հայտնել էր Ռուսաստանում արգելված National Socialism/White Power կազմակերպության անդամներ ՌԴ քաղաքացիների ձերբակալման մասին, ովքեր Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով ծրագրում էին Սոլովյովի սպանությունը: Հանցավոր խմբի անդամները սպանության նախապատրաստման վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ են տվել, ինչից հետո նրանք նախատեսում էին թաքնվել արտասահմանում։
Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, «Մոլոտովի» ութ հրկիզիչ սարք, «ՊՄ» վեց ատրճանակ, սղոցված որսորդական հրացան, «ՌԳԴ-5» նռնակ, տարբեր տրամաչափի հազարից ավելի փամփուշտ, թմրանյութեր, խմբի անդամների լուսանկարներով ուկրաինական կեղծ անձնագրեր, ազգայնական գրականություն եւ ատրիբուտներ: