Ալիևը Մակրոնին խնդրել է օգնել Հայաստանի հետ համաձայնագիր կնքել իր պայմաններով
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ալիեւն իր ուղերձում անդրադարձել է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը, մասնավորապես՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»։
«Ալիևը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, որը նախագահում է Եվրամիությունը, կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը` Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ Հարավային Կովկասում տեւական խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը: