Մոլդովայի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Մերձդնեստրում ռադիոկենտրոնի պայթեցման համար
ԱշխարհՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի օրը կանցկացնի Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ՝ կապված չճանաչված Մերձդնեստրում իրավիճակի սրման հետ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Սանդուն այսօր հրավիրում է Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ՝ կապված Մերձդնեստրի տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերի հետ»,- հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Այսօր անհայտ անձինք պայթեցրել են Պրիդնեստրովիեի Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղի մարզային ռադիոկենտրոնի երկու ալեհավաք։ Նախօրեին ձեռքի նռնականետերից գնդակոծվել էր չճանաչված Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարության շենքը։ Հաղորդվում է, որ երկու դեպքում էլ զոհեր և վիրավորներ չկան։