Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան
ԱշխարհՌուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումները Լեհաստան, հայտնում է լեհական «Օնեթ» հրատարակությունը։ Խոսքը երկկողմ Յամալի պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասին է։
Նշվում է, որ կլիմայի ազգային նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային խումբ, որը պետք է քննարկի ստեղծված իրավիճակը և լուծում գտնի։ Միաժամանակ ընդգծվում է, որ մինչ այժմ ռուսական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։
Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ էին կիրառել «Գազպրոմի» նկատմամբ։ Կառավարությունը որոշեց գործել ինքնուրույն և սահմանափակումներ մտցրեց՝ անկախ ԵՄ պատժամիջոցներից։
Միաժամանակ փորձագետները նշել են, որ նման քայլը չի ազդի Լեհաստանով ռուսական գազի տարանցման հնարավորության վրա, քանի որ Վարշավան չի կարող տարանցման սահմանափակումներ մտցնել առանց ԵՄ այլ երկրների հետ համաձայնության։