Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է 

Ատելության դարաշրջանը Հայաստանում և «ջայլամային սպարտակիադան»․ Ռուբեն Մելքոնյան

Բլոգոսֆերա

2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանը և հայաստանյան հասարակությունը նյարդային ատելության ռեժիմում են: Հայաստանը վերածվել է «ատելության խոսքի» տարածքի, որտեղ թիրախները նույն ազգի, նույն պետության քաղաքացիներն են: Այս մասին ասված է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև․

«Երևի շատերի համար ստանդարտ միտք կասեմ, սակայն այս ամենի ամենամեծ մեղավորը այս պահին դեռևս իշխող ուժն է: Պետք է ևս մեկ անգամ ներկայիս իշխանությանը փաստեմ հետևյալը.

• 2018-ից հետո դուք ոչ միայն ոչինչ չարեցիք ներհայաստանյան ատելության ծավալումը թույլ չտալու համար, այլ ընդհակառակը՝ խրախուսեցիք դա: 

• 2020 թվականի տապալումներից, պարտություններից, ողբերգություններից հետո դուք ոչ միայն կամովին և մեղքի գիտակցումից դրդված չհեռացաք, այլև 2021-ին համառորեն անտեսելով և ոտնահարելով տրամաբանության, քաղաքագիտության, պետական շահի բոլոր գրված և չգրված նորմերը՝ վերընտրվեցիք: 

• Դրանից հետո շարունակելով թեժացնել «ատելության քուրան»՝ դուք անցաք բոլոր կարմիր գծերը, իսկ ձեզնից ոմանք ընդհանրապես այրեցին իրենց կամուրջները տրամաբանության, երբեմն էլ բարոյականության հետ: 

• Հայաստանը ներքաշելով ատելության ճահիճը՝ դուք հասարակության մի մասի մոտ արթնացրեցիք ամենաստոր, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող, բարոյականության սահմաններից անասելի հեռու զգայարանները, երբ երկու ոտքերի վրա կանգնած մեկը կարող է կոչ անել Արցախյան պատերազմում երկու ոտքերից զրկված նվիրյալին գնալ ու պաշտպանել Արցախը, երբ կարող են վիրավորել և հայհոյել զոհված զինվորի ծնողին, երբ կարող են մեղադրել և վիրավորել ավտովթարի ենթարկված և մահացած հղի կնոջը: Մարդուն ինչ որ քայլ անելիս ուղեղն է իմպուլսներ ուղարկում. հիմա ուզում եմ հասկանալ այդ սուբյեկտները նման անբարո «միտք-զառանցանքները» արտահայտելիս որտեղի՞ց են իմպուլս ստացել: Մեր կողքին ապրող և մթագնած բանականությամբ այդ կերպարներին վիրավորել անգամ չարժե, քանի որ մարդկությունը չի ստեղծել այն վիրավորական բառը, որով կարելի է բնութագրել նմաններին: 

• Դուք մարդուն վիրավորելը դարձրեցիք ամենահեշտ գործը Հայաստանում. երբ համակարգչի առաջ նստածը կարող է հայհոյանք գրել վաստակ ունեցողին, երբ անարժանը կարող է վիրավորել արժանավորին, երբ տգետը կարող է վիրավորել գիտնականին: Ընդ որում՝ այս ամենն արվում է առանց պատասխանատվության զգացման, առանց գիտակցման, որ ասվածի համար պետք է պատասխան տալ և որ մարդուն վիրավորելն ու դրա հիմնավորում չունենալն ամենապարսավելի երևույթներից է:

• Դուք ձեր քայլերով և գործողություններով խրախուսեցիք տգիտությունը, դուք ձեզ հենարան հռչակեցիք «կովկասյան վագրերին»՝ վագրաձև սպորտային համազգեստով կանանց հավաքական կերպարին, գիտելիքի և իմացության սահմանափակ պաշարով օժտված հասարակական շերտին, մուրճի թափահարումից ուրախացողներին, իսկ մյուսներին քամահրանքով և թշնամանքով հռչակեցիք էլիտա: Պոպուլիզմի գերդոզավորմամբ դուք շահարկեցիք ձեզ աջակցող այդ հասարակության ավելի լավ Հայաստան տեսնելու զգացմունքները և դրանով նաև անհիմն դասակարգային բաժանումներ ու ատելություն հրահրեցիք:

• Դուք հեռացաք հոգևորականությունից և թիրախավորելով նրանց՝ սկսած Վեհափառից մինչև քահանա, դուք նույնիսկ Հայոց ցեղասպանության հուշարձան ապրիլի 24-ին հայոց հոգևոր դասի հետ չեք գնում, դրանով առաջին քրիստոնյա ազգի կերպարը ստորադասում եք ձեր մաղձոտ և նեղմիտ քինախնդրությանը:

    • Դուք ստեղծեցիք կուռք և խրախուսեցիք դրա պաշտամունքը:

    • Եվ ի վերջո, դուք այս ամենը տեսնում եք, սակայն չտեսնելու եք տալիս:

Բացի ատելության ռեժիմից Հայաստանում իշխում է ջայլամային մտածելակերպը, որը երկիրը կարծես վերածել է «ջայլամային սպարտակիադայի» հարթակի: «Ջայլամային սպարտակիադայում» հաղթող կամ առաջատար է նա, ով ավելի քիչ բան կնկատի, ով ավելի խորը կթաղի գլուխը ավազի մեջ: Եվ կրկին դիմելով ներկայիս իշխանությանը՝ փաստեմ.

• Դուք զրկվել եք իրատեսությունից, կտրվել իրականությունից, դուք հայտարարում եք, թե ձեր իշխանությունը դեռ երկար է մնալու. այս մտածողությունը հեռացող իշխանության սինդրոմ է:

• Դուք ինքնախաբեության ռեժիմում եք և այդ ռեժիմով եք կառավարում երկիրը: Դուք չտեսնելու եք տալիս Հայաստան պետության ամեն օր աձանագրվող նահանջը միջազգային ասպարեզում, սակայն այդ նույն պահին լուրջ դեմքով ստուգում եք որևէ հիմնարկի «պաբելկա» արած առաստաղը: 

• Դուք դարձել եք ձեր իսկ հռչակած սկզբունքների դեմ անողոք պայքարողներ, դուք պայքարում եք ինքներդ ձեր դեմ և փաստորեն ձեր մեջ անձի երկվության բացահայտ դրսևորումներ են: Դուք շատ լավ գիտեք, որ ձեր իսկ շարքերում թևածում է բռնապետության ոգին, դուք շատ լավ գիտեք, որ անձի պաշտամունքի կերտողներ եք, դուք շատ լավ գիտեք, որ վաղուց հրաժեշտ եք տվել ձեր ներթիմային բազմակարծությանը:

• Դուք «ջայլամային սպարտակիադայի» ակտիվ մասնակից եք դարձրել որոշ մտավորականների, որոնց ես նմանեցնում եմ եղեգի. ինչպես ամեն քամուց ճկվող եղեգները, այնպես էլ ամեն իշխանությունից ճկվող մտավորականները: Եղեգի համար կապ չունի քամին հյուսիսայի՞ն է, թե՞՝ հարավային, նա ճկվում է: Հիմա այդ մտավորականների համար կապ չունի, թե իշխանությունը ինչպիսին է, նա ճկվում է:

• Եվ ի վերջո, տարված լինելով «ջայլամային սպարտակիադայով»՝ դուք չեք նկատում, կամ չեք ուզում նկատել, որ ձեր և ձեր քաղաքականության, գործողությունների դեմ ընդվզում են շատերը, համաձայն չեն ավելի շատերը: Դուք առաջնորդվում եք «դրոնային մտածողությամբ», երբ ֆիքսում եք հանրահավաքի մասնակիցների թիվը և ինքնասփոփանքի մեջ ընկնում, որ դա դեռ չի հասել կրիտիկական ծավալների: Սակայն որևէ դրոն ձեզ չի կարող տալ ձեր դեմ ընդվզողների ոչ թե քանակական, այլ մտավոր և մոտիվացիոն պատկերը: Դուք բոլորին ընկալում եք «նախկիններ» մոգականի վերածված բառի տակ չգիտակցելով, որ այդ ընդվզող հասարակության մեջ ձեր ասած նախկին պաշտոնյաների կողքին և հաճախ նրանցից անկախ 18-20 տարեկան ազնիվ և հայրենատեր երիտասարդներ են, արցախյան պատերազմների մասնակից տարբեր սերունդներ են, տարեց և մեծ վաստակ ունեցողներ են, գիտնականներ են, մանկավարժներ են, բանվորներ են, արվեստագետներ են և անգամ ձեր նախկին որոշ թիմակիցներն են: Դուք այս ամենը չեք տեսնում, որովհետև չեք ուզում տեսնել, բայց սա կործանարար ինքնախաբեություն է: 

Այս ամենը պետք է կանգնեցվի, խոսքի և պատասխանատվության զգացումը և գիտակցումը պետք է վերականգնվի, արժեքները պետք է վերադառնան, Հայաստանը պետք է հառնի տգիտության, կեղծիքի, անբարոյականության, պարտվողականության, թշնամասիրության, անարժանապատվության ճիրաններից: Ձեզնից ոմանք պետք է ապաշխարեն, ոմանք այդ իրավունքից էլ են արդեն իրենց զրկել՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժեքները», այս մտածողությունը, այս ինքնախաբեությունը Հայաստանում չպետք է լինեն դոմինանտ և պետք է հեռու լինեն պետական լծակներից:

 Հայաստանը պետք է դուրս գա ներհայաստանյան ատելության ռեժիմից: 

Հայաստանում պետք է ավարտվի «ջայլամային սպարտակիադան»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված