Դիմա Բիլանը խոսել է Ուկրաինայում հատուկ գործողության մասին
ԺամանցԴիմա Բիլանը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Երգիչը հայտարարել է Դոնբասի բնակիչներին օգնելու պատրաստակամության մասին և խոստովանել, որ վերջին 8 տարում պատշաճ նշանակություն չի տվել Ուկրաինայի մասին լուրերին։
«Հիմա բոլորը խոսում են ութ տարվա մասին։ Չգիտեմ՝ ինչպես է դա եղել, բայց իմ տեղեկատվական դաշտում այս թեման շոշափելի էր։ Իմ բոլոր մտահորիզոններով և հետաքրքրություններով, լինի դա անտառային հրդեհներ, թե ինչ-որ բարեգործական միջոցառումներ, սա ինչ-որ կերպ շրջանցել է ինձ: Հիմա, հետադարձ թվով, արդեն սկսում եմ հասկանալ, սկսում եմ փորել»,- ասել է նա Комсомольская правда-ին տված հարցազրույցում։
Աջակցում է հատուկ գործողությանը, թե ոչ, երաժիշտն ուղղակիորեն չի ասել, բայց նշել է, որ գիտակցում է խնդրի չափը.
«Սա իսկապես ողբերգություն է։ Եվ ես համաձայն եմ, որ սա պետք է հաշվի առնել։ Ես դեռ որևէ նպատակային օգնություն չեմ ունեցել Դոնբասին, բայց եթե իմ աջակցության կարիքն ունեք՝ ստեղծագործական, ինչ էլ որ լինի, ուղղակի ասեք ինձ»,- ասել է Բիլանը: