Կինը սիրահարվել է ինքնաթիռին և սեռական հարաբերություն ունեցել դրա հետ (լուսանկարներ)
ԱյլԳերմանական Դորտմունդ քաղաքի 23-ամյա բնակչուհի Սառա Ռոդոն պատմել է, որ սեռական գրավչություն է զգում անշունչ առարկաների նկատմամբ։ Նրա պատմությունը հրապարակել է Daily Mirror-ը։
Ռոդոն պնդում է, որ սիրահարվել է Boeing 737-ին, որին անվանել է Դիքի: Նրա խոսքով՝ ինքը երազում է ամուսնանալ դրա հետ և նույնիսկ սեքսով զբաղվել դրա խաղալիքային տարբերակի հետ։ Նա սիրում է իր ազատ ժամանակն անցկացնել ինքնաթիռներ դիտելով և իր «զուգընկերոջ» պատկերով երկու դաջվածք ունի թեւին։
Ռոդոն դեռ պատանեկության տարիներին նկատել է, որ սեռական գրավչություն է զգում անշունչ առարկաների նկատմամբ։ Նա հարաբերություններ է ունեցել նաև տղամարդկանց հետ, սակայն, ըստ նրա, նման զգացումներ չի ունեցել նրանց նկատմամբ։ «Ես նկատեցի, որ մարդիկ ինձ չեն գրավում»,- ասել է կինը։ «Ես չեմ ուզում գրկել նրանց, չեմ ուզում մտերմություն: Բայց իրերի հետ ամեն ինչ այլ է, դրանց հետ ես ուզում եմ և՛ գրկախառնություն, և՛ մտերմություն»:
Գերմանուհին խոստովանել է, որ այժմ պարբերաբար թռչում է Եվրոպայով, որպեսզի հնարավորինս հաճախ տեսնի Դիքիին: «Երբ ես իմ 737-ի հետ եմ, յոթերորդ երկնքում եմ: Ես նրան գժվելու չափ սիրում եմ։ Նրա հետ ինձ ապահով եմ զգում և ցանկանում եմ իմ ամբողջ ժամանակն անցկացնել նրա հետ»,- եզրափակել է աղջիկը: