Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. օրակարգում 41 հարց է. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 2-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 38-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին,
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին,
Բնակելի տարածքներ նվիրելու մասին,
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ