Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանից Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը 

Կրթական համակարգի ճգնաժամի սուր կողմերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկսվում է նոր ուսումնական տարին, սակայն այն այս տարի առաջին հերթին բացառիկ է նրանով, որ դիմորդների թիվն անհամեմատ պակասել է, և բուհերում մեծ թվով տեղեր թափուր են մնացել, այդ թվում՝ այնպիսի մասնագիտական ուղղություններով, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում։ Այս իրողությունը մի շարք համակարգային խնդիրների մասին է վկայում։ Առաջին հերթին աչքի է զարնում դեմոգրաֆիկ խնդիրը։ Այսինքն, եթե երիտասարդության քանակը նվազում է, բնականաբար, դրան զուգահեռ նվազելու է նաև բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակը։ Այնինչ, թեկուզ տրիվիալ է, բայց պարտավոր ենք նորից ու նորից շեշտել՝ կրթված և որակավորում ունեցող երիտասարդությունը յուրաքանչյուր պետության և տնտեսության շարժիչ ուժն է։

Մյուս կողմից էլ նկատելի է կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդները չեն ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են պատահական և համապատասխան կրթություն չունեցող մարդիկ հայտնվում ամենաբարձր և ամենապատասխանատու պաշտոններում։ Եվ պատահական չէ, որ անգամ մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ իշխանական պաշտոնյաներից ոմանք, իրենց շեֆի գլխավորությամբ, նույնիսկ ընդունակ չեն եղել ավարտել բուհը կամ բուհից դուրս են մնացել, սակայն դա չի խանգարում, որպեսզի նրանք հանրության համար վճռական որոշումներ ընդունեն։ Անգամ հայտնի են դեպքեր, երբ իշխանական որոշ կարկառուն ներկայացուցիչների կենսագրության ամենաուշագրավ հատվածը վերաբերում է ոչ թե կրթությանը կամ մասնագիտական առաջընթացին, այլ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքներին մասնակցելուն կամ «քայլելուն»։

Եվ ընդհանրապես, այս իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ ակնհայտ լինի՝ կրթությունն այլևս շարժառիթ չէ։ Ավելին, նրանք խրախուսում են անգրագիտությունը և այնպես անում, որ երեխաների շրջանում կորչի սովորելու ձգտումը։ Դրա համար էլ, անկախ նրանից, թե աշակերտը գիտելիք ունի կամ չունի, փոխադրվելու է հաջորդ դասարան, ինչը նշանակում է՝ ընդհանրապես անուշադրության մատնել վատ առաջադիմություն ունեցող երեխաներին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման անվան տակ նախաձեռնել են կամավոր ատեստավորման համակարգն այնպես, որ ինչքան հնարավոր է՝ քիչ թվով ուսուցիչներ կարողանան հաղթահարել անհրաժեշտ միավորների շեմը ու աշխատավարձի բարձրացում ունենան։ Բացի այդ, ատեստավորման համակարգը հեռու է կրթական որակի ապահովման խնդրից, քանի որ ուսուցիչը կարող է շատ բարձր միավորներ վաստակել թեստից, սակայն չկարողանա նյութը մատչելի ու հասկանալի կերպով մատուցել աշակերտներին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակաշրջանում, առավել ևս՝ իշխանազավթման փուլում շրջանառում էր կրթական համակարգը ապակուսակցականացնելու լոզունգները։ Հատկապես հայտնի է 2018 թ-ի ապրիլ յան ընդվզման օրերին Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն:

Սակայն իշխանություն ստանալուց հետո Փաշինյանը սկսեց այնպիսի քաղաքականություն վարել, որ կրթօջախներում կրթության փոխարեն առաջնային պլան մղվեցին ներքին հակասություններն ու քաղաքական հայացքների հիման վրա ի հայտ եկած խժդժություններն ու գզվռտոցը։

Արդյունքում կարևորագույն նշանակություն ունեցող կրթական հաստատությունները բարձիթողի վիճակի մատնվեցին այնքան ժամանակ, մինչև իշխանություններն իրենց թիմակիցներով լցրեցին բուհերի խորհուրդներն ու ռեկտորների պաշտոնները։ Բացի դրանից, Փաշինյանն ու իր թիմակիցները խոստանում էին, թե բարեփոխելու են կրթական համակարգը և համապատասխանեցնելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին, սակայն այս մասին պոպուլիստական ճառեր ասելուց բացի, նրանք ոչինչ չարեցին։ Դրան զուգահեռ, իրենց պաշտոնավարման շրջանում իշխանությունները շարունակաբար հարվածներ են հասցնում կրթության արժեհամակարգային բաղադրիչին՝ մասնավորապես հայագիտությանը՝ միաժամանակ խրախուսելով օտարամոլությունը։

Եվ պատահական չէ, որ դրսից միջոցներ ներգրավելու նպատակով մեր կրթական համակարգը օտար ծրագրերի իրականացման հետևանքով դարձել է ուղղակի փորձադաշտ։ Ժամանակակից աշխարհում կրթությունը և գիտությունը դիտարկվում են պետության կարևորագույն բաղադրիչներից մեկը, բայց մեր կրթական համակարգը ճգնաժամի մեջ է, որը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ պետականության հետագա կենսագործունեության համար։ Սա այնպիսի մի հարց է, որ հասարակությունը, հանրային և քաղաքական միավորները չպետք է անուշադրության մատնեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
Ամենադիտված