Հայաստանը եվրասիական կառույցներից ստանում է իրական օգուտներ. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Քաղաքական
«Ակնհայտ է հայկական հասարակության լայն պահանջը՝ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստանի հետագա անդամակցության պահպանման եվրասիական ինտեգրացիոն կառույցներում, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե սնվում են դատարկ խոստումներով», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնակ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Դիվանագետը շեշտել է, որ հայ ժողովրդի, ինչպես նաև ռուս ժողովրդի կողմից երկկողմ կապերի աջակցությունը հիմնված է այդ հարաբերությունների տված իրական արդյունքների գիտակցման վրա։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ պահանջն անկեղծ է, այն հիմնված է իրավիճակի ազնիվ ընկալման վրա, ոչ թե խոստումների կամ տեղեկատվական մանիպուլյացիաների։ Մարդիկ այդ ընտրությունն ու աջակցությունը ցուցաբերում են համագործակցության իրական, շոշափելի արդյունքների հիման վրա։», – հավելել է նա:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել