Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ
Արցախ
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 18-ին այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին։ Ինչպես տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։
Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)